Մեր Բժիշկների հերթական հաղթանակը, քաղցկեղը հաղթահարելի է. Արմեն Մուրադյան

 

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Մեր Բժիշկների հերթական հաղթանակը, քաղցկեղը հաղթահարելի է…

Քաղցկեղով հիվանդ կինն առողջ երեխա է ունեցել. 26 շաբաթական հղիության ընթացքում 35-ամյա կնոջը բժիշկները կրծքագեղձի երրորդ աստիճանի քաղցկեղ էին ախտորոշել:

 

«Էրեբունի» բժշկական կենտրոնում նրա ու երեխայի կյանքը պահպանելու համար աշխատել է բժշկական երկու թիմ՝ մանկաբարձ-գինեկոլոգները՝ ծննդատան տնօրեն Անդրանիկ Պողոսյանի գլխավորությամբ եւ ուռուցքաբան-քիմիաթերապեւտները՝ բաժանմունքի վարիչ Հայկուհի Գյոքչյանի ղեկավարությամբ:

 

 

Քանի որ պտուղը դեռեւս կենսունակ չէր, անհրաժեշտ էր որոշ ժամանակ եւս պահպանել հղիությունը, մյուս կողմից՝ չսկսել բուժումը՝ կնշանակեր կորցնել կնոջ կյանքը: Եվրոպական ուղեցույցներին համապատասխան, Հայկուհի Գյոքչյանը սկսել է բուժումը՝ քիմիաթերապիայի հատուկ երեք կուրսերով:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Իսկ երբ արդեն հղիությունը հասել է 35 շաբաթականի՝ կատարվել է կեսարյան հատում:

Տղա երեխան, որ կնոջ 4-րդ բալիկն է, ծնվել է 3 կգ քաշով եւ լիովին առողջ: Հիվանդն այժմ բուժման առավել ագրեսիվ կուրս է 4-րդ քիմիաթերապիայի կուրսից հետո նրան կվիրահատեն:

 

Իսկ հղիության ընթացքում քիմիաթերապիային օրգանիզմը լավ է արձագանքել, ուռուցքը փոքրացել է, իսկ այլ օրգաններում մետաստատզներ չկան: Բժիշկներին այս ամենը հույս է ներշնչում, որ քաղցկեղը հաղթահարելի է»:

Նյութի աղբյուրը` http://loool.info/archives/12031

 

Հայ բժիշկների օգնությամբ քաղցկեղով հիվանդ կինը 3 կգ-անոց երեխա է լույս աշխարհ բերել

Be the first to comment on "Մեր Բժիշկների հերթական հաղթանակը, քաղցկեղը հաղթահարելի է. Արմեն Մուրադյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ