Հաջորդը սրտի փոխպատվաստումն է, որ ուզում ենք անել. Արսեն Թորոսյան

 

Ինչպես տեղեկացրել էինք, Հայաստանի առողջապահության պատմության մեջ առաջին անգամ կատարվել է կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստում: Այսօր Հանրայինի եթերում ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը թեմայի վերաբերյալ նշել է. «Լյարդի փոխպատվաստումը համարվում է բարդագույն վիրահատություններից մեկը: Եվ նույնիսկ երկրների առողջապահական համակարգերը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հաճախ գնահատվում են նմանատիպ վիրահատություններ անելու կարողությամբ»:

 

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Նախարարը եթերի ընթացքում հույս է հայտնել, որ մոտակա մի քանի ամիսների ընթացքում ևս մի քանի նմանատիպ վիրահատություններ կարվեն: «Սա կդառնա այնպիսի վիրահատություն, որը մենք վստահաբար կիմանանք, որ կարելի է անել, երբ լինի դոնոր: Հաջորդը սրտի փոխպատվաստումն է, որը մենք ուզում ենք անել և, առհասարակ, փոխպատվաստումային բժշկությունը Հայաստանում պետք է զարգանա, քանի որ մենք բազմաթիվ հիվանդներ ունենք, որոնք կարիք ունեն լյարդի, երիկամի, սրտի փոխպատվաստման»,- ասել է Թորոսյանը:

 

 

Be the first to comment on "Հաջորդը սրտի փոխպատվաստումն է, որ ուզում ենք անել. Արսեն Թորոսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ