Արտակարգ իրավիճակ․հիվանդները կորցրել են տեսողությունը

 

«Հրապարակ»-ը գրում է․ Մալայանի անվան աչքի կլինիկայում սկանդալային իրավիճակ է ստեղծվել։ Երկու օր առաջ «Նատալի ֆարմ» ընկերությունից ստացված դեղամիջոց է ներարկվել թվով 8 հիվանդի, որոնք հաջորդ օրն արթնացել են գրեթե կուրացած․ միայն լույսն ու ստվերն են տարբերելուց եղել։

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Կլինիկայում խուճապ է առաջացել, անմիջապես նշված դեղորայքի փորձաքննություն են կատարել և հիվանդներին տեղեկացրել են, որ դեղորայքի մեջ ագրեսիվ հարուցիչ՝ ինֆեկցիա է հայտնաբերվել, որը կուրություն է առաջացրել։ Կլինիկան անմիջապես վիրահատություններ է իրականացրել և հուսադրել է հիվանդներին, որ մի քանի ամսում տեսողությունը կվերականգնվի։

 

Մեզ զանգահարած քաղաքացին հիվանդաներից մեկի հայրն է, որը խիստ վրդովված էր և կասկածում էր, որ իր որդու տեսողությունը ամբողջությամբ վերականգնվելու է։ Մեր լրագրողն այժմ Մալայան կլինիկայում է, որտեղ է նաև առողջապահության փոխնախարարը։ Մանրամասներ պարզելու դեպքում անպայման կտեղեկացնենք դրանց մասին։

 

Նյութի աղբյուրը՝ https://hraparak.am/post/2078063001?fbclid=IwAR2uFsRSc9SAmloVuPTvh0sltxfWbIefNSdHQSnumOUnKjW7-4D4CoK7-wU

Նյութի աղբյուրը` Yelaket.am

 

 

Be the first to comment on "Արտակարգ իրավիճակ․հիվանդները կորցրել են տեսողությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ