ՀՀ առողջապահության նախարարությունը՝ մի խումբ անձանց կուրանալու տեղեկության մասին

 

Հերքվել է տեսողությունը կորցնելու փաստը

Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։

 

Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին։ Վերջինս հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի հետ՝ նրանք հերքել են կուրության փաստը։

 

Պետք է նշել, որ հիվանդների թիվը ոչ թե ութ, այլ վեց է։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն և վերջիններիս առողջությանը վտանգ չի սպառնում։

 

Կենտրոն են այցելել նաև դեղերի փորձագիտական կենտրոնի և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի փորձագետները՝ պարզելու մանրմասները։

 

Հանձնարվել է օպերատիվ կերպով ներկայացնել արդյունքները, միաժամանակ կենտրոնից պահանջվել է զեկուցագիր՝ տեղի ունեցածի վերաբերյալ։

 

ՀՀ առողջապահության նախարարությունը՝ մի խումբ անձանց կուրանալու տեղեկության մասին

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Be the first to comment on "ՀՀ առողջապահության նախարարությունը՝ մի խումբ անձանց կուրանալու տեղեկության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ