Ես էլ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին․ հատված Սերժ Սարգսյանի ցուցմունքից Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/150806.html © factor.am

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հայկ Ալումյանն այսօր դատարանում ընթերցեց երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ցուցմունքից մի հատված, որտեղ Սերժ Սարգսյանը հայտարարում է, որ Մարտի 1-ին արտակարգ դրություն մցնելու որոշումը ամենաարդյունավետ միջոցն է եղել․ «Անկեղծ ասած, եթե ես էլ լինեի պաշտպանության նախարար, ապա ես էլ նման կերպ կվարվեի՝ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին։ Իմ կարծիքով, այդ ժամանակ դա եղել է ամենաարդյունավետ միջոցը՝ զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից, միջամտություններից»:

 

Սերժ Սարգսյանը նաև իր ցուցմունքում հայտնել է, որ Մարտի 1-ից առաջ Քոչարյանի կողմից հրավիրված խորհրդակցությունը կրել է նախազգուշացնող բնույթ: «Խորհրդակցությունը հրավիրել էր Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել են Զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմը, ընդհանուր նպատակը Զինված ուժերի ղեկավար կազմին նախազգուշացնելն էր, որ ցույցերի ղեկավարներն այդ պրոցեսների մեջ են ներգրավում Զինված ուժերի սպաներին, որ նրանց է միացել փոխնախարարներից մեկը»,- Սերժ Սարգսյանի ցուցմունքից մեջբերեց Ալումյանը։

 

Լիլիթ Շաբոյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/150806.html

© factor.am

 

 

Be the first to comment on "Ես էլ հրաման կստորագրեի զորքը զորանոցային կարգավիճակի բերելու մասին․ հատված Սերժ Սարգսյանի ցուցմունքից Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/150806.html © factor.am"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ