«Արսենալը» հատուկ պահանջներ է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին, Մխիթարյանի՝ Բաքու մեկնելու համար

 

«Արսենալը» հատուկ պահանջներ է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին, որպեսզի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կարողանա թիմի հետ մեկնել Բաքում: Այս մասին գրում է բրիտանական Evening Standard պարպերականը: Մայիսի 29-ին այնտեղ՝ «Օլիմպիա» մարզադաշտում «զինագործները» «Չելսիի» դեմ պայքարելու են Եվրոպա լիգայի 2018-19 մրցաշրջանի չեմպիոնի կոչման համար, եւ «Արսենալը» ցանկանում է վստահ լինել, որ իր ֆուտբոլիստն ապահով կլինի:

 

Այս օրերին ինչպես «Արսենալի», այնպես էլ «Չելսիի» պատվիրակությունները Բաքվում են: Նրանք քննարկում են եզրափակչի կազմակերպչական հարցերը:

«Արսենալը» սովորաբար արտագնա խաղերին մեկնում է իր անտվագության անձնակազմու, սակայն այս անգամ պահանջել է, որ լրացուցիչ վերահսկողություն լինի թիմի՝ տեղաշարժվելու ժամանակ, ինչպես նաեւ հյուրանոցի շրջակայքում, որպեսզի Մխիթարյանը կարողանա  տեղաշարժվել այնպես, ինչպես ուզում է:

 

Օրերս լոնդոնյան ակումբը նաեւ հանդես էր եկել հայտարարությամբ: Ցավով նշել էր, որ հանդիպման անցկացման վայրը կարող է խոչընդոտներ ստեղծել թիմի խաղացողներից մեկի համար:

 

«Մենք դեռեւս ընդունելի երաշխիքներ չենք ստացել, եւ հուսով ենք, արագ ապահովել դրանք: Շատ ենք անհանգստացած, որ մրցաբայրի ընտրության պատճառով Միկին գուցե չկարողանա մասնակցել եզրափակչին»,- ասվել է հայտարարությունում:

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ըստ Evening Standard-ի՝ ՈՒԵՖԱ-ն «Արսենալին» պետք է պատասխան տա առաջիկա 24 ժամվա ընթացքում:

 

Ընթացիկ մրցաշրջանի խմբային փուլում «Արսենալը» մեկ անգամ մեկնել էր Ադրբեջան: Խմբային փուլում խաղաց «Քարաբագի» դեմ: Մխիթարյանը թիմի հետ չէր: Ադրբեջանական թիմի դեմ խաղացել է նաեւ հայ կիսապաշտպանի նախկին թիմը՝ Դորտմունդի «Բորուսիան»: Եվրոպա լիգայի 2015-16 մրցաշրջանում մրցակիցը «Գաբալան» էր: Մխիթարյանը մրցակցի հարկի տակ խմբային փուլի խաղին չգնաց անվտանգության նկատառումներով:

 

Մայիսի 29-ի եզրափակիչը Մխիթարյանի համար 2-րդն է լինելու Եվրոպա լիգայում: 2016-17 մցրաշրջանում նա այս մրցաշարի որոշիչ խաղին հասել է նաեւ «Մանչեստեր Յունայթեդի» կազմում ու հաղթել:

 

https://armtimes.com/hy/article/161487

Be the first to comment on "«Արսենալը» հատուկ պահանջներ է ներկայացրել ՈՒԵՖԱ-ին, Մխիթարյանի՝ Բաքու մեկնելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ