ԱՅՍ ԱՂՈԹՔԸ ՀԱՇՎԱԾ ՐՈՊԵՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՈՒԺՈՒՄ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

 

Օգնիր մեզ, Տե՛ր, օգնիր, Աստված Փրկիչ մեր, Քո մեծ և փառավորյալ անվանդ համար: Ե՛կ, Տե՛ր, տեսության հիվանդացած հոգուս, դիր Քո ձեռքն իմ վրա և բժշկիր՝ ասելով. «Զորացի՛ր, վերցրո՛ւ քո մահիճը և գնա կյանքի արդարության տանող ճանապարհով»:

Տեր Աստված մեր, փարատիր ցավերն ու բժշկիր հիվանդությունները Քո ժողովրդից, և ամենահաղթ խաչիդ նշանով բոլորին կատարյալ առողջություն շնորհիր, որով մարդկության տկարությունը կրեցիր և դատապարտեցիր մեր կյանքի ու փրկության թշնամուն:

 

Դու ես մեր կյանքն ու փրկությունը, բարերար և բազումողորմ Աստված, և միայն Դու կարող ես ներել մեր մեղքերը, հեռացնել ախտերն ու հիվանդությունները մեր միջից:

Բարիքներ պարգևող, Քեզ են հայտնի մեր կարիքները, առատ ողորմությունդ պարգևիր Քո արարածներից յուրաքանչյուրին ըստ իր կարիքի, որոնց միջոցով միշտ թող գովվի Ամենասուրբ Երրորդությունդ, այժմ, միշտ և հավիտյաններից հավիտյանս։

Ամեն:

 

Այս աղոթքը հաշված րոպեների ընթացքում բուժում է ցանկացած հիվանդություն

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Be the first to comment on "ԱՅՍ ԱՂՈԹՔԸ ՀԱՇՎԱԾ ՐՈՊԵՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԲՈՒԺՈՒՄ Է ՑԱՆԿԱՑԱԾ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ