ՏԵՐ ՀԻՇԻՐ ԻՆՁ ԵՐԲ ՔՈ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԳԱՍ🙏

 

Մի օր այս մարդը ամբաստանվում է մի մեծ ոճիր գործելու հանցանքով:
Խեղճը շփոթված էր այս ամբաստանության վրա, որովհետև ամբողջությամբ անմեղ էր: Մի պահ հիշեց իր ընկերներին ու մտածելով, թե մարդ նեղության ժամանակ կարող է դիմել նրանց, որոշեց դիմել նրանց օգնության: Նա իր երեք ընկերներին էլ տուն կանչեց ու ասաց·

Ընկերներից առաջինը հրաժարվում է օգնություն ցույց տալուց, պատճառաբանելով, թե ինքը շատ կարևոր գործեր ունի: Նա ասում է:

 

Երկրորդը ընկերանում է խեղճին ու նրա հետ գնում մինչև դատավորի պալատը, բայց ներս չի մտնում, ասելով, թե՝ :

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Երրորդը, որի սիրո վրա կասկածում էր, ընկերանում է նրան մինչև դատավորի ատյանը ու քաջությամբ պաշտպանում նրան: Նա այնքան ճարտասանությամբ ու անկեղծությամբ է խոսում, որ դատավորը ճանաչում է մարդու անմեղությունն ու նրան ազատ արձակում:

 

Ամեն մարդ իր կյանքում ունի երեք ընկերներ:Առաջինը՝ հարստությունները, երկրորդը՝ բարեկամները, իսկ երրորդը՝ իր բարի գործերը:

 

Բայց չէ՞ որ դժվար ու ծանր պահերին է զգացվում մարդու ճշմարիտ ընկերը: Երբ մարդը մեռնում է և ներկայանում Աստծու դատաստանին, ամենից առաջ հարստություններն են, որ լքում են նրան: Բարեկամները գնում են մինչև գերեզման ու ետ դառնում: Միայն բարի գործերն են, որոնք մարդուն ընկերանում են մինչև Աստծու ատյանը և արդարացնում նրան:

 

Հայր մեր որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն քո.
Եկեսցէ արքայութիւն քո.
եղիցին կամք քո.
որպէս յերկինս` եւ յերկրի.
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր.
Եւ թող մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք
մերոց պարտապանաց.
Եւ մի տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա զմեզ ի չարէն:
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք
յաւիտեանս.
Ամեն

 

Տեր հիշիր ինձ երբ քո թագավորությամբ գաս🙏

Be the first to comment on "ՏԵՐ ՀԻՇԻՐ ԻՆՁ ԵՐԲ ՔՈ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՄԲ ԳԱՍ🙏"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ