Մարտի 1-ին 50-100 մեքենա Ղարաբաղից Գորիսի կայազորով անցել են դեպի Երևան. Աշոտ Վանյան

 

Պետական վերահսկողական ծառայության պետի խորհրդական Աշոտ Վանյանը, ով 2008-ին Գորիսի կայազորի ռազմական ոստիկանության պետ է եղել, «Ազատության» հետ զրույցում պատմել է, որ 2008-ի մարտի 1-ին Ղարաբաղից զինծառայողների շարասյուն է մտել Հայաստան, և ինքն անձամբ է դիմավորել: «2008 թվականի մարտի 1-ին ժամը 17:00-ի սահմաններում, ես ուղղակի չեմ հիշում, կամ շրջաբերական ենք ստացել, կամ բանավոր զանգահարել են և հրահանգ էին տվել, որ զորքը, որը որ ուղևորվում է դեպի Երևան, կար մաս, որը որ պետք է ուղեկցեինք, կար մաս, որը որ պետք է ուղղակի ապահովեինք անվտանգ երթևեկությունը Գորիսի կայազորով:

 

Կոնկրետ Ղարաբաղից, կոնկրետ թիվը չեմ հիշում, բայց կասեմ հաստատ՝ 50-100 մեքենա մարտի 1-ի երեկոյան մոտ 17:00-ից հետո անցել են Գորիսի կայազորը, մեքենաներ, որոնք որ տեղափոխում էին անձնակազմը՝ Պաշտպանության բանակի զինծառայողներին: Ղարաբաղից Գորիսի կայազորով անցան դեպի Երևան: Հայտարարվել ա, որ զորք չի եկել, բայց ես անձամբ այդ զորքի անվտանգ երթևեկությունը ապահովել եմ դեպի Երևան», — հայտարարեց Վանյանը:  Մարտի 1-ի գործով առանցքային մեղադրյալ, Ռոբերտ Քոչարյանի փաստաբաններից Արամ Օրբելյանը հրաժարվեց հարցազրույց տալ, բայց ասաց, թե այս հայտարարություններն իրար չեն հակասում: Նա ընդգծեց, թե քրեական գործում առկա չէ գոնե մեկ նյութ, որ Լեռնային Ղարաբաղից որևէ զինծառայող է բերվել Երևան:

 

Այս մասին դատարանում հայտարարել էր նաև Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Արցախի զինված ուժերից մեկ մարդ չի բերվել Հայաստանի Հանրապետություն այդ միջոցառումներին այդ ընթացքում: Մեկ մարդ չի բերվել: Հետո կբացատրեմ, թե ինչի մասին է խոսքը», — ասել էր նա: Մինչդեռ Քոչարյանի գործով մեղադրական եզրակացությունում գրված է․ «Մարտի 1-ին Երևան է տեղափոխվել Ղարաբաղի պաշտպանության բանակի շուրջ 1000 պայմանագրային զինծառայողներից և սպաներից կազմված համահավաք գումարտակ»:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Նախկին զինվորական Աշոտ Վանյանն ասում է, որ Ղարաբաղից Հայաստան մտած զինվորականների մի մասն էլ Գորիսի զորամասերից մեկում է գիշերել: Ավելին՝ նրա խոսքով, Ղարաբաղից Երևան զինծառայողներ տեղափոխող մեքենաներից մի քանիսն ունեցել են Հայաստանի պաշտպանության նախարարության պետհամարանիշներ: Այս մասին հիշատակում կա նաև գործի մեղադրական եզրակացությունում:

 

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Подробнее: https://shabat.am/am/article/204791/Marti-1-in-50-100-meqena-GHarabaghic

 

 

Be the first to comment on "Մարտի 1-ին 50-100 մեքենա Ղարաբաղից Գորիսի կայազորով անցել են դեպի Երևան. Աշոտ Վանյան"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ