Երևանի փողոցներում առյուծի ձագ է զբոսնում

 

«Ժող ջան, երեկ Զեյթունում ազատ ֆռֆռացող կորյուն (առյուծի ձագ) եմ տեսել։ Էս ինչ թեմա ա՞: Տեղեկություն կա՞»,- այս մասին համացանցում գրել է կենդանասեր Արեգ Գինոսյանը:  EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքի տեղեկությունների համաձայն կենդանին պահվում է Ուլնեցի-Դ. Անհաղթ խաչմերուկում գտնվող գործարանի տարածքում (հավանաբար՝ «Կերամա Մարացի» գործարան):

 

Կենդանուն «պահում» է Անդրանիկ անունով քաղաքացի:  Մենք կապ հաստատեցինք նաև Անդրանիկի հետ, որն ասաց. «Ի՞նչ խնդիր կա, ասենք կենդանի ա, հա իմ մոտ ա, ի՞նչ կա, ի՞նչ խնդիր կա դրա մեջ: Սաղ Հայաստանում պահող շատ կա, տենց բոլորին հարցնում եք, հա՞: Հա՛, ես պահում եմ ու նորմալ պահում, ի՞նչ խնդիր կա չեմ հասկանում: Ազատը ո՞րն ա, իմ տերիտորիայում ա, իմ զավոդն ա, իմ տերիտորիան ա ընդեղ, 2 հա հող ա»:  Վերջինս հրաժարվեց առավել մանրամասներ հայտնել.

 

«Չեմ կարա ցավդ տանեմ, հիմա ես արդեն շատ եմ քո հետ խոսում: Հարգելով որպես մարդ պռոստը խոսում եմ, կարամ վապշե չխոսամ: Եթե լուրջ բան ունեք իմ հետ խոսալու, կարաք հանդիպեք, խոսաք, պրոբլեմ չկա»:  Բացի բազմաթիվ այլ հանգամանքները կապված կենդանու բարեկեցության հետ, փողոցում ազատ զբոսնող առյուծն առաջին հերթին հանրային անվտանգության խնդիր է:

 

Հավելենք, որ կենդանին հավանաբար դեռ իրենից վտանգ չի ներկայացնում հասարակության ներկայացուցիչների համար, սակայն նման իրավիճակն անթույլատրելի է:  EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայքը հրավիրում է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, ՀՀ ոստիկանության և մյուս իրավապահ մարմինների ուշադրությունը:

 

Նյութի աղբյուրը` Econews.am

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Ազատ ֆռֆռացող առյուծի ձագ Երևանի փողոցներում:Տեսել են Զեյթունում, Դավիթ Անհաղթի և Ուլնեցու փողոցների…

Опубликовано Animal Lovers Կենդանասերներ Пятница, 14 июня 2019 г.

 

Երևանի փողոցներում առյուծի ձագ է զբոսնում

 

Be the first to comment on "Երևանի փողոցներում առյուծի ձագ է զբոսնում"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ