Ցնցող Հայտարարություն․ Քոչարյանը կոպիտ սխալ է թույլ տվել . . .

 

Ռոբերտ Քոչարյանը ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանի դեմ դատական հայց է ներկայացրել սույն թվականի հունվարի 25-ին «Առաջին լրատվական» կայքում հրապարակված «Սա կլինի Քոչարյանի ռոմանտիկ ստերի բացահայտումը» վերնագրով հարցազրույցում գտեղ գտած մի շարք արտահայտությունների համար:

 

Հիշեցնենք, որ դատական հայցը ներկայացվել է մարտի 1-ին. Քոչարյանը Մանուկյանից պահանջում է հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները եւ հրապարակայնորեն ներողություն խնդրել: Հայցվոր կողմը զրպարտություն է համարում Արամ Մանուկյանի կոմից հնչեցված հետեւյալ արտահայտությունները. « Ռ. Քոչարյանը վերջին ճիգերն է գործադրում, սա խռխռոցի նման մի բան է:… Մեկ է, ինքը պետք է ինքնապաշտպանության պրոցես կազմակերպի եւ դրա համար օգտագործում է իր գողացած փողերը»:

 

«Բոլորը չգիտեն, որ Ռ. Քոչարյանը միայն Մարտի 1-ով չէ հանցագործ, նա տնտեսություն է ոչնչացրել, արտաքին քաղաքականություն է ոչնչացրել, Ղարաբաղը որպես բանակցող կողմ է ոչնչացրել, մշակութային արժեքներ է ապօրինի արտահանել, կուսակցական համակարգ է ոչնչացրել, ո՛ր դաշտը մտնես, ինքն այնտեղ ավերածություններ է արել…»:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

«Մարտի մեկը սովորական հանցագործություն չէ, այստեղ միայն սպանություններ չեն կամ անգամ միայն 0038 հրամանը չէ, որ բանակը բերեց ժողովրդի վրա, էլ չեմ ասում սահմանները թուլացրեց Երևանի հանրահավաքները ճնշելու համար, ինքն իշխանագողություն է արել, դա ռազմական հեղաշրջում էր»: «Կգա ժամանակը, եւ բացի իրավական գնահատականը, որը կտա դատարանն առաջիկայում, կա նաեւ քաղաքական գնահատական, այսինքն՝ միայն իրավական հանցագործություն չէ, որ կատարվել է, սահմանադրական կարգի խախտումը իշխանության զավթում է, Ռոբերտ Քոչարյանն իշխանագող է»:

 

8rd.am-ում հրապարակված ցանկացած տեսանյութ վերցվում է բաց աղբյուրներից, և տեսանյութում ընթերցվածը չի բխում մեր դիրքորոշումից և անձնական կարծիքից։ Եթե կայքում առկա են տեսանյութեր, որոնք վերաբերվում են Ձեր անձին, գրեք հաղորդագրություն, և մենք կհեռացնենք այն ։

 

ԲԱԺԱՆՈՐԴԱԳՐՎԵՔ ԵՎ ԵՂԵՔ ԻՐԱԶԵԿՎԱԾ Նյութի Աղբյուր՝ http://www.armtimes.com/hy/article/15…

 

 

Be the first to comment on "Ցնցող Հայտարարություն․ Քոչարյանը կոպիտ սխալ է թույլ տվել . . ."

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ