«Քո մահն անգամ ինձ հետ չի պահի, քեզանից թանկն էլ կա». Դուշման Վարդանի մայրը որդուց հուշեր է պատմել

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

Այսօր Արցախյան պատերազմի հերոս Դուշմանի (իսկական անունը՝ Վարդան Ստեփանյան) հիշատակի օրն է։ Նա ծնվել է 1966 թվականի մարտի 8-ին, մահացել՝ 1992թ-ի հուլիսի 3-ին։

ArmDaily.am-ի հետ զրույցում Դուշման Վարդանի մայրը՝ տիկին Զարիկը հայտնեց, որ այսօր թանգարանը մարդաշատ է։ Հարցին՝ Պաշտպանության նախարարությունից, ԵԿՄ-ից ներկայացուցիչներ եկե՞լ են՝ Զարիկ մայրիկը պատասխանեց. «Այսօր թանգարանը լեփ-լեցուն է, բոլոր բնագավառներից գալիս են մարդիկ, ես մեկ-մեկ չեմ կարող ասել»։

Զարիկ մայրիկը խոսքով որդին ծնված օրից հայրենասեր է. «Ծնված օրից իր հայրենիքի պատմությունը գիտի, Չարենցով լեզուն բացվել է և 18 տարեկանից պետք է գնար խորհրդային բանակ, ազգի համար զինվոր դառնալու, 6 ամիս առաջ դիմում է գրել, որ ինձ ուղարկեք անվանական պատերազմ, 1983 թ-ին գնացել է, 1979թ-ից Սովետը այնտեղ արդեն բանակ ուներ։ Վերադարձել է «Կարմիր» աստղով։

 

Չորրորդ կուրսում հեռացավ համալսարանից, ասեց՝ «թքել եմ իրավաբանականի վրա՝ իմ ազգից թանկ չէ, քո մահը անգամ ինձ հետ չի պահի, քեզանից թանկն էլ կա՝ իմ ազգն է։ Առաջինը հասնելու եմ Շուշի՝ Լաչինով հետ գամ տուն՝ Հասավ իր նպատակին»։

 

Եկավ, հետո Շահումյանի անկումով գնաց ու էլ հետ չեկավ»։

 

https://armdaily.am/?p=55177&l=am

Be the first to comment on "«Քո մահն անգամ ինձ հետ չի պահի, քեզանից թանկն էլ կա». Դուշման Վարդանի մայրը որդուց հուշեր է պատմել"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ