Տե՜ր զորության. հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից ու աշխարհիկ հոգսերից

 

Երանի՜ հոգով աղքատներին, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը:
Երանի՜ սգավորներին, որովհետև նրանք պիտի մխիթարվեն:

 

Երանի՜ հեզերին, որովհետև նրանք երկիրը պիտի ժառանգեն:
Երանի՜ նրանց, որ քաղցն ու ծարավն ունեն արդարության, որովհետև նրանք պիտի հագենան:

 

Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն:
Երանի՜ նրանց, որ սրտով մաքուր են, որովհետև նրանք Աստծուն պիտի տեսնեն:

 

Երանի՜ խաղաղարարներին, որովհետև նրանք Աստծո որդիներ պիտի կոչվեն:
Երանի՜ նրանց, որ հալածվում են արդարության համար, որովհետև նրանցն է երկնքի արքայությունը»։Մատթ. 5։3-10

 

Բարերա՜ր Տեր, նայի՜ր
ողորմությամբդ Քեզ
երկրպագողիս և Քո սուրբ
անունը փառաբանողիս:

 

Տե՜ր զորության.
հանդարտեցրու հոգիս
սատանայական բոլոր
խռովություններից ու
աշխարհիկ հոգսերից:

 

Առաքի՜ր Քո խաղաղության
հրեշտակին, որ մեզ անխռով
պահի գիշեր ու ցերեկ, քնած
թե արթուն, որպեսզի միշտ
գոհությամբ փառավորենք Քեզ:
ԱՄԵՆ:

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Աղոթք զավակների համար ! ! ! Այն անգնահատելի է

 

Be the first to comment on "Տե՜ր զորության. հանդարտեցրու հոգիս սատանայական բոլոր խռովություններից ու աշխարհիկ հոգսերից"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ