Հրայր Թովմասյանը «հանձնվո՞ւմ» է. ՍԴ-ն՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի. «Հրապարակ»

 

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը որոշում է կայացրել մերժել Ռոբերտ Քոչարյանի գործով փաստաբան Ա․ Վարդևանյանի՝ հունիսի 25-ին ներկայացրած միջնորդությունը ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի գործողությունը կասեցնելու վերաբերյալ։ Որոշումը ստորագրված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի անունով։

 

 

Մերժումը պատճառաբանված է հետևյալ կերպ․ միջնորդության մեջ դիմողի կողմից պետք է ներկայացվեին փաստեր, որոնցով դիմողը․․․ պետք է հիմնավորեր վիճարկվող դրույթների կասեցման մասին որոշում չընդունվելու դեպքում դիմողի կամ հանրության համար ծանր հետևանքների առաջացման հնարավորությունը, մինչդեռ դիմողի կողմից այդպիսի փաստեր չեն ներկայացվել:

Իսկ վիճարկվող դրույթների՝ Սահմանադրությանը հակասելու՝ դիմողի կողմից բարձրացվող հարցը պետք է պարզվի դատաքննության միջոցով, նաև hաշվի առնելով այն հանգամանքը, որ Քրեական օրենսգրքի վիճարկվող դրույթի կասեցումը հանգեցնելու է վիճարկվող դրույթի հիմքով իրականացվող և իրականացվելիք ցանկացած քրեական դատավարության և քրեական հետապնդման կասեցմանը, Սահմանադրական դատարանը գտնում է,

 

որ դրա համար անհրաժեշտ են շատ ծանրակշիռ հիմքեր, որոնք կփաստեն անդառնալի կամ ծանր հետևանքները դիմողի կամ հանրության համար, մինչդեռ դիմողի կալանավորման փաստի առկայությամբ և դրանով նրա հիմնական իրավունքների ենթադրյալ խախտումներով՝ հանրության համար նման հետևանքներ չեն կարող առաջանալ, իսկ դիմողն իրավունք ունի վճռաբեկ բողոք ներկայացնել իր կալանավորման իրավաչափության հարցով։

 

Միացեք Armenia Today Ֆեյսբուքյան խմբին։

 

Արդյո՞ք այս որոշումը հետևանք է վերջին շրջանում ՍԴ-ի և անձամբ Հրայր Թովմասյանի հանդեպ իրականացվող աննախադեպ ճնշման, արդյո՞ք Հրայր Թովմասյանը «հանձնվում» է՝ պարզ կլինի առաջիկայում»։

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

Հրայր Թովմասյանը «հանձնվո՞ւմ» է. ՍԴ-ն՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի. «Հրապարակ»

Be the first to comment on "Հրայր Թովմասյանը «հանձնվո՞ւմ» է. ՍԴ-ն՝ ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի. «Հրապարակ»"

Leave a comment

Your email address will not be published.


*


ԴԻՏԵԼ